«ԲԵՄԵԼ» հանդիսություներ կազմակերպող ընկերությունը ձևավորվել է 2011թ-ի մարտի 1-ին: Հիմնադիր նախագահն է ռեժիսոր-դերասան, հանդիսավար-թամադա Տիգրան Գյուլումյանը, իսկ գործադիր տնօրենի պաշտոնում հանդես է գալիս հեռուստառեժիսոր, հանդիսավար-թամադա Հայկ Խանզադյանը: Մինչ ի պաշտոնե ներկայանալը «ԲԵՄԵԼ» հանդիսություններ կազմակերպող ընկերության հիմնադիրներ՝ Տիգրան Գյուլումյանը և Հայկ Խանզադյանը 2004թ-ից սկսած որպես անհատներ կազմակերպել և ղեկավարել են բազմաթիվ ուրախ հանդիսություններ այդ թվում՝ հարսանյաց, մկրտության, ծննդյան, հուշ-երեկոների, կորպորոտիվ երեկույթների, ինչպես նաև ամանորյա, վերջին զանգի և ավարտական երեկոյի և այլն: «ԲԵՄԵԼ» հանդիսություներ կազմակերպող ընկերությունը համագործակցել է և շարունակում է համագործակցել մի շարք հայտնի ընկերությունների հետ ինչպիսիք են՝ «ՍՄԱԿ-ՍԱԼԱԹ» խանութների ցանցը, «ԻԴԵԱԼ» խանութների ցանցը, «ԿՈԿԱ-ԿՈԼԱ» ընկերությունը, «ՍԱՐԳԻՍ-ԿԱՌՈԼԻՆԱ» ընկերությունը, «ՀԷՑ» ընկերությունը, ԵՊՀ-ն, «GMG» Մ.Գ.Կ.Ա. կենտրոնը, և այլն: Համագործակցում է նաև Երևանում և մարզերում գործող մի շարք առաջակարգ հանդիսասրահների և հարսանյաց սրահների հետ, ինչպես նաև հրավերներով հանդես է գալիս ՀՀ-ի սահմաններից դուրս:

 

ՏԻԳՐԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ծնվել է 1980թ.-ի սեպտեմբերի 19-ին ք. Հրազդանում

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1998-2003թթ.-ին ուսանել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրա բաժնում: ՈՒսանողական տարիների ընթացքում 1999-2004թթ.-ին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում որպես՝ դերասան: Որպես ռեժիսոր մասնակցել է մի շարք մասսայական հանդիսությունների բեմադրմանը ինչպիսիք են՝ 2-րդ համահայկական խաղերը, Քրիստոնեության 1700 ամյակը, Ավարայրի ճակատամարտի 1550 ամյակը, Էրեբունի-Երևան տոնախմբությանը և այլն: 2002թ.-ից մինչ օրս որպես դերասան հանդես է գալիս «MEA CULPA» «Ժանգոտ բանալի» ներկայացումների և բազմաթիվ այլ թատերական ներկայացումներում: Հեղինակ է հեռուստահաղորդումների՝ «Կենտրոն» և «Հ2» հեռուստաընկերություններում: Որպես դերասան և հաղորդավար նկարահանվել և մինչ օրս նկարահանվում է տարբեր հեռուստահաղորդումներում և ֆիլմերում՝

— Արմենիա ՀԸ-2017-ին «Նվագախմբի երեխաները» երաժշտական հեռուստանախագիծ

— Շանթ ՀԸ-2012թ.-ից-«Քաղաքում հեռուստասերիալում»

— Կենտրոն ՀԸ-2012թ.ին-«Մեր մանկություն բարի»

— Արարատ ՀԸ-2009-2010թթ.-ին-«Առականի»

Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում ինչպիսիք են՝ «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մի վախեցիր», «Ես եմ», «Կորած մոլորվածը Հայաստանում»,«Քայլ ձիով», «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր», ինչպես նաև հեռուստասերիալներում՝

— «Ամուսնացածների լիգա» (2017թ.)

— «Ռեստարտ 2020» (2016թ.)

— «Ընտանյոք հանդերձ» (2015թ.)

— «Տնփեսա» 4-րդ եթերաշրջան (2015թ.)

Տարբեր թատրոններում բեմադրել է մի շարք ներկայացումներ: 2004թ-ից վարում և կազմակերպում է հանդիսություններ: Ամուսնացած է ունի 2 երեխա:

 

ՀԱՅԿ ԽԱՆԶԱԴՅԱՆ

ծնվել է 1981թ.-ի հոկտեմբերի 22-ին ք. Երևանում

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1998-2003թթ.-ին ուսանել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրա բաժնում: Ուսանողական տարիների ընթացքում 1999-2004թթ.-ին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում որպես՝ դերասան: Որպես ռեժիսոր մասնակցել է մի շարք մասսայական հանդիսությունների բեմադրմանը ինչպիսիք են՝ 2-րդ համահայկական խաղերը, Քրիստոնեության 1700 ամյակը, Ավարայրի ճակատամարտի 1550 ամյակը, Էրեբունի-Երևան տոնախմբությանը և այլն: 2001թ աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում՝«Տաք ամառ,ցուրտ ձմեռ» գեղ.ֆիլմում,որպես ռեժիսորի ասիստենտ: 2005թ.-ից մինչ օրս աշխատում է «Հ2» հեռուստաընկերությունում, որպես՝ ռեժիսոր: Որպես ռեժիսոր նկարահանել է

 

— Մենահամերգ՝ «Վարիացիաներ» ջութակահար Տիգրան Պետրոսյան. Սանկտ-Պետերբուրգ 2008թ.

— Տեսահոլովակ՝ «Ֆանտազյա» ջութակահար Տիգրան Պետրոսյան.Երևան 2009թ.

— Գեղ. կարճամետրաժ ֆիլմ «Խիղճը» Երևան 2010թ.

և մի շարք տեսահոլովակներ, համերգներ, գովազդներ, կարճամետրաժ ֆիլմեր: 2005թ.-ից վարում և կազմակերպում է հանդիսություններ: Ամուսնացած է ունի երկու դուստր: