ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


«ԲԵՄԵԼ»

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ

ԱՍՄՈՒՆՔԻ ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹՓԱՌԱՏՈՆ

ՆՎԻՐՎԱԾ  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ  ԾՆՆԴՅԱՆ 150 ԱՄՅԱԿԻՆ

Կամակերպիչ `  
«Բեմել»  ընկերություն

Պաշտոնական կայք՝  https://bemel.am/

Աջակից`  Հովհաննես Թումանյանի թանգարան

ՆՊԱՏԱԿ

«Բեմել»  Համահայկական մանկապատանեկան ասմունքի առցանց մրցույթ-փառատոնը  նախատեսված է  6-16 տարեկան երեխաների համար՝ նպատակ ունենալով խթանել Հովհաննես Թումանյանի  ստեղծագործությունների ճանաչմանն  ու  տարածմանը։ Զարկ  տալ  մշակութային  դաստիարակության համաչափ զարգացմանը։

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«Բեմել» Համահայկական մանկապատանեկան ասմունքի մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի և Ջավախքի 6-ից 16 տարեկան երեխաները և պատանիները:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով և ավարտվում գալա համերգով:

Մրցույթը տեղի կունենա 3 տարիքային խմբերով՝

  • 6 -8 տարեկան
  • 9 -12 տարեկան
  • 13 -16տարեկան

ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Ասմունքը պետք է լինի Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։
  • Կադրում պետք է լինի միայն ասմունքողը:
  • Ասմունքողը  պետք է կանգնած լինի սպիտակ ֆոնի առջև:
  • Տեսահոլովակի նկարահանման որակի սահմանափակումներ չկան (ցանկալի է պարզ, տեսանելի որակ): Նկարահանումը կարելի է իրականացնել ցանկացած տեսակի նկարահանող սարքով: Յուրաքանչյուր տեսանյութ պետք է լինի նկարահանված մեկ կադրով, 1-2  րոպե տևողությամբ և ներկայացվի չմոնտաժված տարբերակով։
  • Գրանցվելու և  վիդեոհոլովակը ուղարկելու համար պետք է հետևել առցանց գրանցման հղմանը՝   https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe__ICeO_RCAOk2uh1r03_2f8qjoSNpyXlxnRadPqgQhL0oBA/viewform
  • Վիդեոհոլովակը նաև կարելի է  է ուղարկել փառատոնի էլեկտրոնային հասցեին՝ info@bemel.am։ Վերանգրի դաշտում նշելով մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը և  բնակության հասցեն։
  • Մասնակցության հայտը վճարովի է, որը կազմում է 2000 ՀՀ դրամ, իսկ Հայաստանից դուրս գտնվող անձինք պետք է վճարեն 2000 ՀՀ դրամին համարժեք  նշված արտարժույթով (եվրո, դոլար,ռուբլի):
  • Վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարներին՝

2050422256931001 AMD

2050422256931020 USD

2050422256931040 EUR

2050422256931041 RUB     

  •  Անդորագրի նկարը հայտին  կցելը  պարտադիր է:
  • Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ:
  • Ժյուրի
  • Ժյուրիի կազմը բաղկացած է  6 անդամներից՝
  • Լալա Մնացականյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ԵԹԿՊ պրոֆեսոր, ռեժիսոր,  սցենարիստ
  •  Աննա Հեքեքյան՝ ռեժիսոր, ԵԹԿՊ պրոֆեսոր, Մովսես Խորենացի մեդալակիր
  • Լևոն Հարությունյան՝ դերասան
  •  Անի Եղիազարյան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն
  • Սամվել Թոփալյան՝ դերասան,  ՀԹԳՄ «Արտավազդ»  մրցանակակիր
  • Տիգրան Գյուլումյան՝ դերասան, ռեժիսոր,
    «Բեմել»  ընկերության հիմնադիր-տնօրեն

                                   Անցկացվող փուլերի նկարագիրը

  1. Առաջին փուլ

Առաջին փուլին մասնակցում են ըստ կանոնակարգի հայտ ներկայացրած բոլոր մասնակիցները: Մարտի 21-ին բոլոր ուղարկված վիդեոհոլովակները կտեղադրվեն փառատոնի ֆեյսբուքյան էջում: Ժյուրին փակ քվեարկությամբ  կընտրի հաջորդ փուլ անցած մասնակիցներին:

 Մեկ շաբաթ շարունակ տեղի կունենա  առցանց քվեարկություն՝  հավանությունների (Like)-ի  տեսքով :

  • Առցանց քվեարկությունը  ընթանալու է մեկ փուլով, հաղթողներ են ճանաչվելու մեկ շաբաթվա ընթացքում  ամենաշատ հավանություններ ունեցողները:
  • Առցանց քվեարկության արդյունքում՝  յուրաքանչյուր տարիքային խմբում կլինի հատուկ մրցանակ:
  • Հավանությունները (Like) պետք է լինեն իրական էջերից:
  • Յուրաքանչյուր կեղծ էջի քվեարկություն համարվելու է անվավեր, իսկ հայտատուի մասնակցությունը դադարեցվելու է:
  • Վերը նշված պայմանների կատարումը վերահսկվելու է մասնագետների կողմից:
  • Երկրորդ փուլ

Երկրորդ փուլ անցած մասնակիցները հնարավորություն կունենան նույն ստեղծագործությունը նկարահանել պրոֆեսիոնալ տարբերակով՝ վճարելով 5000 ՀՀ դրամ, որը  կտեղադրվի փառատոնի ֆեյսբուքյան էջում՝ որտեղից էլ կկատարվի վերջնական ընտրությունը: Երկրորդ փուլի վերջում ժյուրին որոշում է յուրաքանչյուր տարիքային խմբի 1-ից 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին: Մրցանակային տեղերի մասին հայտարարվում է Գալա համերգի ժամանակ:

                           ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հայտերն ընդունվում են  2019 թվականի մարտի 20-ից ապրիլի 20-ը

Առաջին փուլն անցկացվելու է 2019թ. ապրիլի 21-ից  28-ը:

Երկրորդ փուլն անցկացվելու է 2019թ.  մայիսի 9-11-ը:

Գալա համերգ՝ մայիսի  20-ից 25-ը:

ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԸ

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ, իսկ մնացածը՝ խրախուսական մրցանակ:

Տեղեկությունների համար դիմել «Բեմել» ընկերություն:

Հասցե` Ե. Կողբացի 42 բն.4

Հեռախոս՝ +374 44 882 883

Էլ. հասցե   info@bemel.am

Պաշտոնական կայք՝  www.bemel.am