ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


«ԲԵՄԵԼ»

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ

ԱՍՄՈՒՆՔԻ ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹՓԱՌԱՏՈՆ

ՆՎԻՐՎԱԾ  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ  ԾՆՆԴՅԱՆ 150 ԱՄՅԱԿԻՆ

Կամակերպիչ `  
«Բեմել»  ընկերություն

Պաշտոնական կայք՝  https://bemel.am/

Աջակից`  Հովհաննես Թումանյանի թանգարան

ՆՊԱՏԱԿ

«Բեմել»  Համահայկական մանկապատանեկան ասմունքի առցանց մրցույթ-փառատոնը  նախատեսված է  6-16 տարեկան երեխաների համար՝ նպատակ ունենալով խթանել Հովհաննես Թումանյանի  ստեղծագործությունների ճանաչմանն  ու  տարածմանը։ Զարկ  տալ  մշակութային  դաստիարակության համաչափ զարգացմանը։

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«Բեմել» Համահայկական մանկապատանեկան ասմունքի մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի և Ջավախքի 6-ից 16 տարեկան երեխաները և պատանիները:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով և ավարտվում գալա համերգով:

Մրցույթը տեղի կունենա 3 տարիքային խմբերով՝

  • 6 -8 տարեկան
  • 9 -12 տարեկան
  • 13 -16տարեկան

ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Ասմունքը պետք է լինի Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։
  • Կադրում պետք է լինի միայն ասմունքողը:
  • Ասմունքողը  պետք է կանգնած լինի սպիտակ ֆոնի առջև:
  • Տեսահոլովակի նկարահանման որակի սահմանափակումներ չկան (ցանկալի է պարզ, տեսանելի որակ): Նկարահանումը կարելի է իրականացնել ցանկացած տեսակի նկարահանող սարքով: Յուրաքանչյուր տեսանյութ պետք է լինի նկարահանված մեկ կադրով, 1-2  րոպե տևողությամբ և ներկայացվի չմոնտաժված տարբերակով։
  • Գրանցվելու և  վիդեոհոլովակը ուղարկելու համար պետք է հետևել առցանց գրանցման հղմանը՝   https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe__ICeO_RCAOk2uh1r03_2f8qjoSNpyXlxnRadPqgQhL0oBA/viewform
  • Վիդեոհոլովակը նաև կարելի է  է ուղարկել փառատոնի էլեկտրոնային հասցեին՝ info@bemel.am։ Վերանգրի դաշտում նշելով մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը և  բնակության հասցեն։  

Ժյուրի

Ժյուրիի կազմը բաղկացած է  6 անդամներից՝

Լալա Մնացականյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ԵԹԿՊ պրոֆեսոր, ռեժիսոր,  սցենարիստ

 Աննա Հեքեքյան՝ ռեժիսոր, ԵԹԿՊ պրոֆեսոր, Մովսես Խորենացի մեդալակիր

Լևոն Հարությունյան՝ դերասան

 Անի Եղիազարյան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն

Սամվել Թոփալյան՝ դերասան,  ՀԹԳՄ «Արտավազդ»  մրցանակակիր

Տիգրան Գյուլումյան՝ դերասան, ռեժիսոր,
«Բեմել»  ընկերության հիմնադիր-տնօրեն

                                   Անցկացվող փուլերի նկարագիրը

  1. Առաջին փուլ

Առաջին փուլին մասնակցում են ըստ կանոնակարգի հայտ ներկայացրած բոլոր մասնակիցները: Ապրիլի 21-ին բոլոր ուղարկված վիդեոհոլովակները կտեղադրվեն փառատոնի ֆեյսբուքյան էջում`https://www.facebook.com/16minuss/:Ժյուրին փակ քվեարկությամբ  կընտրի հաջորդ փուլ անցած մասնակիցներին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի դիմորդներ, հայտերի ընդունման վերջնաժամկետը ԵՐԿԱՐԱՁԳՎՈւՄ է:

Հայտերը կընդունվեն մինչ ապրիլի 23-ը ներառյալ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հետաձգվեց, քանի որ առջևում ոչ աշխատանքային տոնական օրեր են և բազմաթիվ դիմորդներ տեխնիկապես չեն հասցրել հայտը լրացնել: Օրերը երկարաձգվում են՝ ընդառաջելով դիմորդների խնդրանքին:

Մրցութային առաջին փուլը կսկսվի ապրիլի 27-ից:

 Մեկ շաբաթ շարունակ տեղի կունենա  առցանց քվեարկություն՝  հավանությունների (Like)-ի տեսքով :

  • Առցանց քվեարկությունը  ընթանալու է մեկ փուլով, հաղթողներ են ճանաչվելու մեկ շաբաթվա ընթացքում  ամենաշատ հավանություններ ունեցողները:
  • Առցանց քվեարկության արդյունքում՝  յուրաքանչյուր տարիքային խմբում կլինի հատուկ մրցանակ:
  • Հավանությունները (Like) պետք է լինեն իրական էջերից:
  • Յուրաքանչյուր կեղծ էջի քվեարկություն համարվելու է անվավեր, իսկ հայտատուի մասնակցությունը դադարեցվելու է:
  • Վերը նշված պայմանների կատարումը վերահսկվելու է մասնագետների կողմից:
  • Երկրորդ փուլ

Երկրորդ փուլի վերջում ժյուրին որոշում է յուրաքանչյուր տարիքային խմբի 1-ից 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին: Մրցանակային տեղերի մասին հայտարարվում է Գալա համերգի ժամանակ:

Տարածաշրջանային մրցակցություն չապահովելու դեպքում մրցույթն
անցկացվում է մեկ փուլով՝ երեք տարիքային խմբերում:

                           ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հայտերն ընդունվում են  2019 թվականի մարտի 20-ից ապրիլի 20-ը

Առաջին փուլն անցկացվելու է 2019թ. ապրիլի 21-ից  28-ը:

Երկրորդ փուլն անցկացվելու է 2019թ.  մայիսի 9-11-ը:

Գալա համերգ՝ մայիսի  20-ից 25-ը:

ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԸ

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ, իսկ մնացածը՝ խրախուսական մրցանակ:

Տեղեկությունների համար դիմել «Բեմել» ընկերություն:

Հասցե` Ե. Կողբացի 42 բն.4

Հեռախոս՝ +374 44 882 883

Էլ. հասցե   info@bemel.am

Պաշտոնական կայք՝  www.bemel.am